«Գոլդեն Փելեսը» մինչև տարեվերջ կվաճառե՞ն. «Ժողովուրդ»

Չնայած հյուրանոցի աճուրդին մնացել է 12 օր, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մասնակցության հայտ է ներկայացրել ընդամենը մեկ ընկերություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. «ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեն հույս ունի, որ մինչև տարեվերջ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նոր սեփականատեր կունենա: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությա՞նն է փոխանցվել. Ծաղկաձորի քաղաքապետի պարզաբանումը

«Չնայած հյուրանոցի աճուրդին մնացել է 12 օր, բայց օրաթերթը պարզել է, որ հայտ ներկայացնելու մտադրություն ունի ընդամենը մեկ ընկերություն»,- հայտնում է թերթը:

Նշվում է, որ աճուրդի են հանվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ինչպես նաև շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը: Հյուրանոցի նախնական գինը կազմում է 376 մլն 322 հազար 890 դրամ:

«Գոլդեն Փելեսը» աճուրդի կհանվի 7 մլրդ 526 մլն դրամով. հայտնի է աճուրդի օրը

Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը «Ժողովուրդին» ասել է` դրսից 1 ընկերություն է դիմել։ Այժմ փաստաթղթերի հետ կապված հարցերն են կարգավորում, որպեսզի դրամական փոխանցումն իրականացվի, որովհետև մեծ ծավալի` գնահատված արժեքի 5 տոկոսի մասին է խոսքը, որը պետք է փոխանցվի»,-գրում է թերթը:

2018թ.–ի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։

«Գոլդեն Փելեսով» հետաքրքրվողները շատ են. կառավարությունը դեռ մտածում է

Ըստ մեղադրանքի` Արմեն Ավետիսյանն իր երեք հյուրանոցները կառուցել է ապօրինի ձեռք բերված միջոցներով, իսկ դրանց ծագումը թաքցնելու համար ներկայացրել իբրև արտասահմանյան ներդրում։

Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը, օրինակ, վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությանը։