Կես գնով 20 000 դրամներ է գնել ու ծախսել. 18–ամյա տղային մեղադրանք է առաջադրվել

18–ամյա տղան կեղծ թղթադրամների մի մասով գնումներ է կատարել քաղաքի տարբեր խանութներից, իսկ մնացածը պահել է իր մոտ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. 18-ամյա երիտասարդը կեղծ 20 000 դրամներ է ձեռք բերել ու իրացրել, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Բարսեղ Բեգլարյանին էլ մեղադրանք առաջադրվեց

«Երևանի 18-ամյա  բնակիչը 2019–ի սեպտեմբերի 1-ին «Տելեգրամ» սոցկայքում ծանոթանալով «Կես գնով թղթադրամներ» ձեռք բերելու հայտարարությանը, այդ նպատակով չպարզված հաշվեհամարին փոխանցել է գումար։ Հետո ստացել է քարտեզի տեսքով ուղեցույց ու գնացել Երևանի Հարավ–արևմտյան թղամասի շենքերից մեկը և շքամուտքում տեղադրված հաշվիչ սարքերի պահատուփերի վրայից վերցրել 12 հատ 20.000-ական թղթադրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

18–ամյա տղան նշված թղթադրամներով քաղաքի տարբեր խանութներից գնումներ է կատարել, իսկ մնացածը իրացնելու նպատակով պահել է իր մոտ:

Հոկտեմբերի 13–ին երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 20.000 դրամ անվանական արժեքով ինը կեղծ թղթադրամներ, որոնք իրեղեն ապացույց են ճանաչվել:

Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածով

Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը։

Դիլիջանի քաղաքապետը կալանավորվել է

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: