ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik.«Հրապարակի» տեղեկություններով` Հայաստան են ժամանել մեծ թվով «օրենքով գողեր» և «գողականներ», որոնց մեծ մասին դիմավորել-տեղավորել է հանցաշխարհում ճանաչված Արտյոմ Կանևսկոյը՝ Արթուր Հարությունյանը։
«Պատրաստվում են շաբաթվա վերջին մեծ հավաք անել Ծաղկաձորում և քննարկել հետագա անելիքները։ Բանն այն է, որ Հայաստանում քննարկվում է «գողականների» մասին հայտնի օրենքը (ՀՀ Քրեական ու Քրեադատավարական օրենսգրքերում փոփոխությունների նախագիծ), Հայաստան ժամանած գողականներն էլ որոշել են դրա հետ սինխրոնիզացնել նաև իրենց օրենքները»,– գրում է թերթը։
«Հրապարակին» հայտնի է դարձել, որ նրանք արդեն մի քանի կետ փոխել են իրենց «ներքին օրենսդրությունում», օրինակ՝ այլևս պարտադիր չի լինելու «գո՞ղ ես» հարցին դրական պատասխանելը։ Մինչդեռ նախկինում անգամ իրավապահների նման հարցադրմանը «օրենքով գողերը» պարտավոր էին դրական պատասխանել, հակառակ դեպքում նրանք «կփչանային»։
«Հիմա «ստրախովկաներ» են գործելու»,-գրում է թերթը:
Բիզնեսմեններից պարտքե՞րն էր ստանում. նոր մանրամասներ Աշոտ Բոլյանի սպանությունից
Հիշեցնենք` օգոստոսի 29-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նախաձեռնությունը մեկնաբանելով, ասել էր, որ քրեական ենթամշակույթը քրեականացնելը հնարավորություն կտա «սխոդկայականների», «օբշչյակների» մեջ ներգրավված մարդկանց պատասխանատվության ենթարկել։
Մոսկվայում սպանված հայ մարզիկը կասկածվում էր «Մասիվցի Անդիկի» սպանությունը պատվիրելու մեջ
ՀՀ կառավարության առաջարկած նախագիծը նոյեմբերի 19-ին ԱԺ–ում ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Երկրորդ ընթերցմամբ այն դեռ չի քննարկվել։