Ավտովթար Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը ծանր է

Ավտոմեքենաների բախման հետևանքով «Opel Astra G»-ն դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթեզրին, մեքենայի գազի բալոնը մոտ 15 մետր դուրս է շպրտվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 6-ին, ժամը 04:36-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Պատահար Երևանում. բախվել են գնացքն ու ավտոմեքենան. կա տուժած

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» և «Mercedes S-Class» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել), ինչի հետևանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթեզրին, իսկ գազի բալոնը դուրս է շպրտվել (մոտ 15 մ). առկա է արտահոսք:

Երևանում զենքով հարձակվել են «Ֆլեշ» բենզալցակայաններից մեկի վրա

Մինչ փրկարարների՝ կաչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Վրաերթ Տիգրան Մեծի պողոտայում. բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածի կյանքը

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան: