Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Երևան-Սևան ավտոճանապարհի 53-րդ կիլոմետրում բախվել են «ՎԱԶ-2109» և «Volvo» մակնիշների ավտոմեքենաները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik.  Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Սպասվում են ձյան առատ տեղումներ և բուք. եղանակի տեսություն

Սարսափելի վթար Նորագավիթի սկզբնամասում. երիտասարդ վարորդը տեղում մահացել է

Դեպքի մասին ահազանգն ԱԻՆ–ում ստացել են դեկտեմբերի 4-ին, ժամը 22:28-ին:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Գուրգեն Հ., ծնված 1988 թ.) և «Volvo» (վարորդ` Կարեն Գ.) մակնիշների ավտոմեքենաները:

Հայաստանում փակ ճանապարհներ կան. ինչ վիճակ է Լարսում

«ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Մայիս Պ.-ն (ծնված 1954 թ.), հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: