ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուսատաաստղ Քիմ Քարդաշյանն արդեն պատրաստվում է Սուրբ ծնունդին և Ամանորին։ Բայց մինչ այդ նրանց տանը ծննդյան տրամադրություններ են։ Դեկտեմբերի 5–ին լրանում է նրա որդու` Սեյնթի 4–ամյակը։
Քարդաշյանը Instagram–ում լուսանկար է հրապարկել, որտեղ երևում է տան գեղեցիկ զարդարանքները` համեղ տորթ–տանկը` ամանորյա զարդարանքով, Սանտա Կլաուսի հայտնի գուլպաներն ու գեղեցիկ զարդարված տոնածառը։
Քարդաշյանների գրեթե ամբողջ ընտանիքը նկարահանվել է Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակում
Քրիս Ջեները` երեխայի տատիկը, նկարում երևացող տուն–տորթի «հեղինակն» է։ Նա է դստեր` Քիմի տուն է ուղարկել համեղ տնակը, որի տանքին գրված է ընտանիքի բոլոր անդամների անունները։
Սերժ Թանկյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը
Ինչպես նշում է հեռուստաաստղը, փոքրիկ Սեյնթը շատ էր ուզում տան մի հատվածն ուտել, բայց մայրն արգելել է նրան ժամանակից շուտ սկսել տոնը։