«Սթափվեք և մնացեք զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում». ՀՅԴ կոչը Փաշինյանին

Դաշնակցությունը դիմում է ողջախոհ հանրությանն ու քաղաքական ուժերին՝ համախմբվել երկիրն այս անհեռանկար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում սթափվել և մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում, լուծել երկրի առջև օրեցօր ահագնացող մարտահրավերները: Այս մասին նշված է ՀՅԴ–ի տարածած հայտարարության մեջ։

«Շահարկելով երկրում առկա բազմաթիվ բացասական երևույթները, խախտելով սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է միահեծան իշխանության»,–ասում են ՀՅԴ անդամները։

Հայտարարության մեջ շեշտվում է, որ Փաշինյանը չի խորշում անգամ ազատագրական պայքարի ձեռքբերումներն ու դրանք մարմնավորող ուժերին նսեմացնելուց:

Ցուցարարներ, ոստիկաններ, ուժի կիրառում. ի՞նչ էր կատարվում Վազգեն Սարգսյան փողոցում

«Լավագույն ապագա կերտելու՝ հանրության երազանքը, հույսն ու քաղաքական երկխոսության պահանջները բախվում են բարեփոխումներ իրականացնելու անկարող իշխանության ագրեսիվ վարքագծին»,– նշում է ՀՅԴ–ն:

Կուսակցությունը հիշեցնում է, որ Դաշնակցության վարկանիշը կասկածի տակ դնող Փաշինյանն ուրանում է նաև սեփական քայլերն ու մոտեցումները՝ մոռանալով, որ անցումային կառավարություն ձևավորելիս գործընկերություն էր փնտրում Դաշնակցության հետ և պատասխանատու պաշտոններ վստահում:

«Ժողովրդին պառակտելու` Փաշինյանի անվերապահորեն հաջողված ձեռքբերումն ու տեխնոլոգիան փորձ է արվում տարածել Դաշնակցության վրա»,–ասված է ՀՅԴ հայտարարության մեջ:

«Եթե ուսանողների ու մեր կարծիքն անտեսվի, դրանում միտում կտեսնեմ». Էդիկ Մինասյան

Դաշնակցությունը դիմում է ողջախոհ հանրությանն ու քաղաքական ուժերին՝ համախմբվել երկիրն այս անհեռանկար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջը:

Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 4–ին, ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասին հարցին, ասաց, թե չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Նրա խոսքով` խոսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին։

Բողոքի ցույց Փարիզում. Արայիկ Հարությունյանը Լևոն Մկրտչյանին մեղադրել է կոռուպցիայի մեջ