Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի առաջնության` 87 կգ քաշայինների եզրափակիչում գորգի մրցավարի գործողությունները դարձան գոտեմարտի առանցքային որոշման հիմքը:
Փորձելով ճիշտ գնահատել ըմբիշների դիրքը կամ մաքուր հաղթանակը (այն տրվում է մրցակիցներից մեկի թիակները գորգին լինելու հպվելու ու ֆիքսելու հետևանքում)` գորգի մրցավար Ալբերտ Վարդանյանը գեղեցիկ սալտոյով կարողացավ արձանագրել Մաքսիմ Մանուկյանի հաղթանակը Ալբերտ Եղիկյանի նկատմամբ և հաղթողի հետ արժանացավ ծափահարությունների։
Առաջնությունը, որին մասնակցեց 82 ըմբիշ, անցկացվեց դեկտեմբերի 3-4-ը։