Մանե Թանդիլյանն առաջարկեց Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը ներկայացնել Փաշինյանին

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը կշարունակի պաշտոնավարել. ԱԺ–ն դեմ քվեարկեց Թանդիլյանի առաջարկին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի, Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Թանդիլյանը հայտարարեց Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ։

Ծառեր` հարսանեկան տարոսիկների փոխարեն. ինչ է առաջարկում նախարար Էրիկ Գրիգորյանը

Դեռ հոկտեմբերի 29–ին ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հայտնել էր, որ Գրիգորյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը հարցեր է առաջացնում:

«Առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ օրենքով՝ ԱԺ-ին առաջարկում եմ ընդունել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին որոշում»,- ասաց Թանդիլյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին։ Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը։

Արդյունքում 17 կողմ, 67 դեմ, 1 ձեռնպահ ցուցանիշով Էրիկ Գրիգորյանի պաշտոնավարման հարցը քննարկելու առաջարկը չընդունվեց։

Տոնից հետո մնացած աղբամանները կառավարությունը Գյումրուն է նվիրում

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը նշել էր, որ օրենքը սահմանում է` բնապահպանական ծախսերը չպետք է պակաս լինեն նախորդ տարվա ծախսերից։ Հետևաբար՝ 2020թ.-ին պետք է ներգրավված լինեին 54 մլրդ դրամի բնապահպանական ծախսեր՝ 2019թ․ 40 մլրդ-ի համեմատ, այնինչ ներառված են ընդամենը 16 մլրդ-ի կարգի ծրագրեր։