Հայաստանում փակ ճանապարհներ կան. ինչ վիճակ է Լարսում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ 

Սպասվում են ձյան առատ տեղումներ և բուք. եղանակի տեսություն

Լարսի այլընտրանք լաստանավային ուղին. վրացի փորձագետն ասել է` որ դեպքում այն կգործարկվի

Ըստ ԱԻՆ հաղորդագրության` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորհայք գյուղում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:

Սկանդինավիայից եկող «ցուրտ ճակատն» ու Սուրենյանին ուշադիր լսող թութակը. տեսանյութ

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում  ձյուն է տեղում, իսկ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մառախուղ է:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: