ՀԿ–ները ստիպված կլինեն բացահայտել իրենց ֆինանսավորողներին ու գումարները

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Հասարակական կազմակերպություններն առաջիկայում պարտավոր կլինեն տարեկան հաշվետվություններ ներկայացնել ու դրանցում բացահայտել իրենց ֆինանսներն ու ֆինանսական աղբյուրները։ Այսօր ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը` ներկայացնելով «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Կառավարությունը փոխում է կենսաթոշակների վճարման կարգը

«Հանրային ֆինանսավորում ստացող ՀԿ–ները պետք է բացահայտեն այն ծրագրերը, որոնց շրջանակում ստացել են հանրային միջոցներ` նշելով աղբյուրները։ Իսկ ոչ հանրային միջոցներ ստացող ՀԿ–ները պետք է բացահայտեն միայն այն ծրագրերը, որոնց շրջանակում ստացել են այդ ֆինանսական կամ գույքային միջոցները` առանց հրապարակելու աղբյուրները»,– ասաց Անանյանը։

Եթե կառավարության անդամները նիստին գան ցնցոտիներով. վարչապետը զուգահեռներ անցկացրեց

Օրենքով նախատեսվում է տարեկան հաշվետվություններում ներկայացնել նաև ՀԿ–ների անդամների ու կամավորների թիվը, որոնք առնվազն 20 ժամ աշխատել են ՀԿ–ի ծրագրերում։

Կառավարությունն ընդունեց ՊԵԿ առաջարկած օրինագիծն ու այն ուղարկեց ԱԺ։

Կադաստրի կոմիտեն նոր ղեկավար ունի. վարչապետը պատմել է, թե ինչպես են «գտել» նրան

Նոր օրենքն ընդունվելու դեպքում ուժի կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

«Սաղ հեղափոխությունը նրա համար էր...». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը «ժեշտի կուզովների» հետ