«Հայ պաշտպանների ահուսարսափը». Հայիթիում նշում են Ջոնել Դեզիրեի պենտա–տրիկը

«Երևանի» ՖԱ–ի հետ խաղում «Լոռին» հաղթեց 8:0 հաշվով և դուրս եկավ առաջնության առաջին հորիզոնական։ Այդ խաղում խփած հինգ գոլերի հեղինակը Կարիբյան կղզիների հարձակվողն էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Հայիթիի մարզական մամուլն ուրախանում է Հայաստանի առաջնությանը հարձակվող  Ջոնել Դեզիրեի գրանցած հաջողություններով։ Դեկտեմբերի 1-ին Ջոնելը պենտա–տրիկ արեց «Երևան» ՖԱ–ի հետ խաղում, որն ավարտվեց 8:0 հաշվով։

Լեգենդը նորից ֆուտբոլում է. Խորեն Հովհաննիսյանի թիմը կխաղա առաջին խմբում

«Արժանի խաղ էր»․ Սամվել Կարապետյանը՝ «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» հանդիպման մասին

Ֆուտբոլային 28-րդ մրցաշրջանը մեկնարկեց Գյումրիում. տանտերերն արժանի հաղթանակ տոնեցին 

«Լոռին» անխղճորեն ջախջախեց հակառակորդին։  Ջոնել Դեզիրեն, որը դեռ Հայիթիի ազգային հավաքականում չի խաղում, թիմին հաղթանակ բերեց։ Իր առաջին գոլը նա խփեց 32-րդ րոպեին։ Սակայն երկրորդ խաղակեսում նա պարզապես ճեղքեց մրցակցի պաշտպանությունը, հինգ րոպեում 3 գոլ խփելով. 59-րդ, 61-րդ (11 մետրանոցով) և 64–րդ րոպեին»,-գրում է Le Nouvelliste–ը։

«Ջոնել Դեզիրեն հայ պաշտպանների ահ ու սարսափն է, իսկական կոբրա իր թիմի հարձակման գծում։ Այժմ նա Հայաստանում հայտնի է»,–գրում է Tripfourni–ն։

«Լոռի» ֆուտբոլային ակումբի սևամորթ ֆուտբոլիստն ամուսնացել է հայուհու հետ. լուսանկար

Այս հաղթանակի շնորհիվ լոռեցիները դուրս եկան առաջին հորիզոնական (28 միավոր)։ Նրանցից ընդամենը մեկ միավորով հետ են մնում միանգամից երեք թիմ` «Ալաշկերտը», «Արարատ–Արմենիան» և «Արարատը» (Երևան)։

10 գոլով Դեզիրեն երկրորդ տեղում է ռմբարկուների ցանկում, նա մեկ գոլով հետ է մեկ այլ ֆրանսալեզու ֆուտբոլիստից` Կոտ դ՛Իվուարի Մորի Կոնեից, որը խաղում է «Շիրակի» կազմում։