Հայ երեխա է որդեգրել նաև իտալացի հայտնի մրցավարը․ ԱԱԾ բացահայտման հետքերով. «Ժողովուրդ»

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից  բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ իտալացի մրցավար Պիերլուիջի Կոլինան ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ հայ երեխա է որդեգրել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Օտարների դեպքում կապը կտրվում է. ի՞նչ կփոխվի հայ երեխաների որդեգրման գործընթացում

Նորածինների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր ՀՀ-ում. ԱԱԾ–ն է բացահայտել. տեսանյութ

Հիշեցնենք` Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 15-ին հայտարարեց, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից  բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:

Ըստ ԱԱԾ-ի` մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018 թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են հրաժարվել երեխայից ու, նրանց կամքին հակառակ, որդեգրման համաձայնություն կորզել:

Այդ երեխաներին Հայաստանում ոչ ոք չի ուզում որդեգրել. ի՞նչ հետևանք կունենա ԱԱԾ բացահայտումը

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ իրեն այդ բացահայտման գործում օգնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ ձերբակալվածների մեջ Սոցապ նախարարության աշխատակիցներ չկան:

Նյութն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: