Հարբած էի և սխալվեցի. Թիմբերլեյքը ներողություն է խնդրել կնոջից

2000–ականների փոփ կուռք Ջասթին Թիմբերլեյքը ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել գեղեցկուհի կնոջից անհարիր պահվածքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Մի քանի օր առաջ համացանցում տարածվել են լուսանկարներ, որոնցում 38–ամյա Ջասթին Թիմբերլեյքը բռնել է 30–ամյա դերասանուհի Ալիշա Վեյնրայթի ձեռքը։ Նրանք միասին նկարվում են «Փալմեր» (Palmer) ֆիլմում։ Այդ ժամանակ երգչին կասկածել են դավաճանության մեջ` չնայած նրան, որ, ինսայդերների պնդմամբ, Ջասթինի և Ալիշայի միջև սիրավեպ չկա։

Օսկար-89. բեմում կանգնած ավտոմեքենան ու երջանիկ աստղերը

Երկար ժամանակ լռություն պահպանած Թիմբերլեյքը երեկ վերջապես հրապարակավ հայտարարություն է արել և մեկնաբանել սկանդալային իրավիճակն իր Instagram–ում։

«Մի քանի շաբաթ առաջ ես խիստ սխալվել եմ իմ որոշման մեջ, բայց թույլ տվեք պարզաբանել. իմ և գործընկերոջս միջև ոչինչ չի եղել։ Ես այդ երեկո չափազանց շատ էի խմել և ցավում եմ իմ պահվածքի համար։ Դա այն օրինակը չէ, որը կուզեի ցույց տալ որդուս։

Ներողություն եմ խնդրում իմ հիասքանչ կնոջից և ընտանիքից նրա համար, որ անհարմար իրավիճակի մեջ եմ դրել նրան, և ես բոլոր ջանքերը կգործադրեմ, որպեսզի լավագույն ամուսին և հայր դառնամ», – գրել է նա։

Վելեժևայի ամուսինը պարզաբանել է` ինչու է դերասանուհին ինքնաթիռում կռիվ արել

Ջեսիկա Բիլը և Ջասթին Թիմբերլեյքն ամուսնացած են արդեն 7  տարի և ունեն չորս տարեկան որդի։