Նիդեռլանդների խորհրդարանը հաստատեց Հայաստանում դեսպանատուն բացելու նախագիծը

Դեսպանության բացման համար անհրաժեշտ միջոցները կտրամադրվի Նիդեռլանդների 2020 թ-ի բյուջեից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի -  Sputnik. Նիդեռլանդների ԱԳՆ-ն 2020 թ-ի բյուջեով գումար կհատկացնի Երևանում դեսպանատուն բացելու համար։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։

«Քիչ առաջ Նիդեռլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց ԱԳՆ 2020 թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացման համար»,- նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հոլանդիայի խորհրդարանի՝ Երևանում դեսպանություն բացելու դիրքորոշումը:

Սերբիան դեսպանատուն կբացի Հայաստանում և կչեղարկի վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար

Նշենք, որ Նիդեռլանդների 4 կուսակցությունների կառավարող կոալիցիան բյուջեի փոփոխություն էր ներկայացրել Երևանում դեսպանություն բացելու համար։

Հայկական ազգանուն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան մուտք գործել Ադրբեջան. Մամեդյարով

Կուսակցություններն առաջարկել էին երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` նախագիծն իրականացնելու նպատակով: