Կադաստրի կոմիտեն նոր ղեկավար ունի. վարչապետը պատմել է, թե ինչպես են «գտել» նրան

ՀՀ կառավարությունը Կադաստրի կոմիտեի նոր ղեկավարի նշանակման որոշում կայացրեց։ Նորանշանակ պաշտոնյան ներկա էր նիստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Կադաստրի կոմիտեի ղեկավարի թափուր մնացած պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Սուրեն Թովմասյանը։ Այս որոշումն այսօր կայացվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։

Մեկի հարցը լուծում ես, մյուսն է պառկում կառավարության դիմաց. ինչ է առաջարկում Փաշինյանը

«Պարոն Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել է կադրային բանկի միջոցով։ Խոսքը վերաբերում է այն նախաձեռնությանը, որ ես ՀՀ քաղաքացիներին առաջարկել էի, եթե ունեն ներուժ պետական կառավարման համակարգում իրենց ներդրումը բերելու, էլեկտրոնային փոստով իրենց տվյալները ՀՀ կառավարություն ուղարկեն»,– ասաց վարչապետը։

Նորանշանակ պաշտոնյան հայտնեց, որ իր տվյալները կայքին ուղարկել է վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո` մեկ տարի առաջ։ Բայց երկար սպասումից չի հուսահատվել։

Կառավարությունը փոխում է կենսաթոշակների վճարման կարգը

«Վստահեցնում եմ, որ ՀՀ քաղաքացիները կարճ ժամանակում կտեսնեն մեծ, շոշափելի փոփոխություններ կադաստրի ոլորտում»,– ասաց Թովմասյանը` վստահության համար շնորհակալություն հայտնելով կառավարությանը։

Սուրեն Թովմասյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչն է։

Եթե կառավարության անդամները նիստին գան ցնցոտիներով. վարչապետը զուգահեռներ անցկացրեց

Ավարտել ու մինչ օրս աշխատել է նույն համալսարանում։

Նորանշանակ պաշտոնյան տեխնիկական գիտությունների թեկնածու է, 33 տարեկան, ամուսնացած, երեք երեխաների հայր։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18–ին կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, թե Ավետիք Էլոյանը ներգրավված է «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ:

Նոյեմբերի 18–ին ոստիկանությունը ստուգումներ իրականացրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբորը՝ Զարեհ Էլոյանին պատկանող «Eloyan Architects» ընկերությունում: Այս դեպքում նույնպես ստուգումներն իրականացվում էին հրապարակումների հիման վրա։