Խնձորեսկում տղամարդում գտել են մահացած, կողքին` որսորդական հրացան

Խնձորեսկ մեկնած բժիշկներն արձանագրել են, որ տղամարդը մահացած է ու տեղեկությունը փոխանցել են իրավապահներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Սյունիքի Խնձորեսկ գյուղում 51–ամյա տղամարդուն մահացած են գտել։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանությունից` նախնական տվյալներով`տղամարդը ինքնասպանություն է գործել։

Հերթական զինված և դիմակավորված հարձակումը Երևանում. թալանել են «Բոքոնիկը»

Գորիսի Շտապօգնության խումբն ահազանգ է ստացել, որ Խնձորեսկում 51-ամյա տղամարդը բժիշկների օգնության կարիք ունի։ Խնձորեսկ մեկնած բժիշկներն արձանագրել են, որ նա մահացած է ու տեղեկությունը փոխանցել են իրավապահներին։

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն արձանագրել են, որ մահացած տղամարդու մարմնին հրազենային վնասվածք կա, իսկ կողքին՝ որսորդական հրացան։

Դեռևս հայտնի չեն, թե ինչ  հանգամանքներում է տղամարդը հրազենային վնասվածք ստացել։

Ողբերգական դեպք Երևանում. երիտասարդը կիսակառույցի 8–րդ հարկից ընկել է ու մահացել