Տավուշում թութը հասել է. սահմանամերձ գյուղում թթենին երկրորդ անգամ է բերք տվել

Սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն ապացույցներ է հրապարակել թերահավատների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Տավուշի մարզում թթենին դարձյալ բերք է տվել։ Այս մասին Facebook-ում գրել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը։

Կրակոցների տակ ապրող հավատքը. Չինարիի եկեղեցին` հայ–ադրբեջանական պայքարի լուռ վկան է

«Ոմանք չէին հավատում, որ թթենին 2–րդ բերքն է տվել։ Համոզվեք, այսօր եմ նկարվել»,– գրում է գյուղապետը` հրապարակելով բերքառատ թթենու լուսանկարը։

Նշենք, որ մինչ այդ` նոյեմբերի 28-ին Սամվել Սաղոյանն արդեն հայտնել էր Տավուշում թթենու` ուշ աշնանային բերքի մասին։ Բայց, դատելով երկրորդ հրապարակումից, այդ փաստը շատերն են թերահավատորեն ընդունել։

Արոտավայրեր՝ թշնամու կրակի տակ. Դավիթը վերադարձել է Չինարի, որ արտադրամաս հիմնի

Հիշեցնենք, որ աշունն այս տարի Հայաստանում նորմայից տաք էր։ Տավուշում սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսների որոշ օրերին գրանցվել է մինչև 25-30 աստիճան ջերմություն։