Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը մեկնարկեց

ՀՀ արտգործնախարարի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը կազմակերպվել է Բրատիսլավայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նշենք, որ այսօր Բրատիսլավայում կայանալու է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Բրատիսլավայում ստորագրվելիք փաստաթուղթ սեղանին չկա. Փաշինյան

Հիշեցնենք` Մնացականյան–Մամեդյարով նախորդ հանդիպումը կայացել էր Նյու Յորքում։ Այդ հանդիպումից հետո ադրբեջանցի դիվանագետը հայտարարել էր, որ հիասթափված է հանդիպումից։ Հայաստանի ԱԳՆ–ն պատասխանել էր նրան։