Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը մեկնարկել է. լուսանկար

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կազմակերպվել է Սլովակիայի մայրաքաղաքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Բրատիսլավայում մեկնարկել է ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հանդիպումն անցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:

Այսօր կայացել է նաև Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Հիշեցնենք` Մնացականյան–Մամեդյարով նախորդ հանդիպումը կայացել էր Նյու Յորքում։ Այդ հանդիպումից հետո ադրբեջանցի դիվանագետը հայտարարել էր, որ հիասթափված է հանդիպումից։ Հայաստանի ԱԳՆ–ն պատասխանել էր նրան։