ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, հերթական՝ զենքով և դանակով ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Թաթարստանում տղամարդը սպանել է կնոջը և երկու երեխաներին. շոկային տեսանյութ
«Ժամը 07:00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք, որոնցից մեկը ատրճանակի նմանվող առարկայով, մյուսը՝ դանակով, մտել են Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում գործող «Բոքոնիկ» շուրջօրյա առևտրի կենտրոն ու այնտեղ գտնվող աշխատակիցների նկատմամբ կյանքին և առողջությանը սպառնալիքներ տալով՝ հափշտակել մոտ 400 հազար գումար և դիմել փախուստի»,–գրում է կայքը:
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: