Հայաստանի իշխանությունը կզբաղվի հանքերում թափոնների բաղադրության հարցով

Հայաստանի կառավարությունը մտադիր է հանրապետության տարածքում պոչամբարների ռեկուլտիվացիայի նոր նախագծեր ստեղծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի իշխանությունը կուսումնասիրի հանրապետության հանքավայրերում պոչամբարների պարունակությունը (գործող և լքված)։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 4–ին, ԱԺ–ում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հայաստանում 44 լքված պոչամբար և 5 հանքավայր կա. որոշ տեղերում վիճակն աղետալի է

Սերժ Սարգսյանի փեսան մասնաբաժին չունի Հայաստանի խոշորագույն հանքավայրում. Պոլոսկով

Նրա խոսքով` բնապահպանական պետական  տեսչությունը հատուկ սկաներների օգնությամբ կպարզի ոչ միայն հանքերի հստակ սահմանները, այլ նաև դրանց կազմը։  Դա թույլ կտա հասկանալ, թե այնտեղ ինչ նյութեր կարող են պոտենցիալ վտանգ ներկայացնել և որոնք է հնարավոր լրացուցիչ արդյունահանել։

Հանքարդյունաբերության և մեդիադաշտի իրական տերերը կբացահայտվեն. նախարար

«Բացի այդ, կուսումնասիրվի` արդյո՞ք այդ գոտիներում սողանքների վտանգներ կան, թե ոչ։ Դրա համար նոր քարտեզներ կկազմվեն։ Վերջապես այդ պոչամբարների ռեկուլտիվացիայի նոր նախագծեր կկազմվեն»,–հայտարարեց Ավինյանը։

Նշենք, որ առանց ամբարտակի ամրության պարբերական գնահատման` պոչամբարը կարող է ճեղքվել և լցվել շրջակա միջավայր։

Կառավարության պահանջով` նման ռիսկերն այսօր ուսումնասիրում են Թեղուտի հանքում. ուսումնասիրությունն անց է կացնում բուլղարական ընկերություն։