Ֆրանսիահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը մենահամերգ է տվել Փարիզի Լա Մադլեն եկեղեցում

Մեր հայրենակիցը ելույթ է ունեցել Փարիզի իտալական համայնքի կողմից կազմակերպված բարեգործական միջոցառմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում փայլել է «Ավե Մարիայի» կատարմամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց երգչի PR մենեջերը։

Մեր հայրենակիցը ելույթ է ունեցել Փարիզի իտալական համայնքի կողմից կազմակերպված բարեգործական միջոցառմանը:

Ֆրանսիահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը մենահամերգ է տվել Փարիզի Լա Մադլեն եկեղեցում

Միջազգային մամուլի կողմից «Ոսկե Ձայն» և «Օրհնյալ ձայն» մկրտված  մաեստրոն իր բացառիկ երաժշտականությամբ ու անզուգական կատարմամբ հիացրել է Փարիզի էլիտային, ինչպես նաև բազմաթիվ զբոսաշրջիկներին, որոնք վայելում էին համերգը:

Ֆրանսիահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը մենահամերգ է տվել Փարիզի Լա Մադլեն եկեղեցում

Ինչպես գրել է Փարիզի հանրահայտ իտալական «Լա Վոչե» ամսագիրը, Լուցցիի, Քերուբինիի, Մասկանիի, Մոցարտի, Սեն-Սանսի «Ավե Մարիան» համախմբող ծրագրով Ռուբեն Էլբակյանը ցուցադրել է այնպիսի մի արվեստ, որը «թույլ է տալիս նրան թելադրող լինել բելկանտոյի աշխարհում»:

Ֆրանսիահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը մենահամերգ է տվել Փարիզի Լա Մադլեն եկեղեցում

Ռուբեն Էլբակյանի կողմից «Ավե Մարիայի» այս կատարումն անցած ամռանն արդեն հաղթականորեն ներկայացվել էր Հռոմում, ներկայացվելու է նաև միջազգային շրջագայության ժամանակ Նյու-Յորքում, Մոսկվայում, Պրահայում, Միլանում։

Հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը երգում է Կոմիտասի «Չինար ես» ստեղծագործությունը. տեսահոլովակ

Ռուբեն Էլբակյանը ծնվել է 1971թ-ին, Երևանում: 7 տարեկանում ընդունվելով Երևանի երիտասարդական ֆիլհարմոնիկ երգչախումբ` ձեռք է բերել «Փոքրիկ Կառուզո» անվանումը: Սովորել է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժնում` Գոհար Գասպարյանիդասարանում:

1998թ. տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ շարունակել է երգարվեստի ուղին: Հանդես է եկել Լյուքսեմբուրգյան, Կաննի փառատոնների պալատներում, Փարիզի Դեժասեթ թատրոնում: 2010թ. ապրիլի 24-ին, Փարիզի Հաղթանակի կամարի ներքո, կատարել է Հայաստանի և Ֆրանսիայի հիմները` Ֆրանսիայի ազգային ոստիկանության նվագախմբի ուղեկցությամբ: Նրա «Նեապոլիտանական երգեր» ալբոմը բարձր գնահատականի է արժանացել Լիրիկական արվեստի ֆրանսիական ակադեմիայի կողմից:

Ֆրանսիահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը մենահամերգ է տվել Փարիզի Լա Մադլեն եկեղեցում

Ֆրանսիայում Հայաստանի տարվան նվիրված «Կոմիտաս» ալբոմը FNAC-ի կողմից արժանացել է «Սկավառակավաճառների հատուկ մրցանակի»: 2011թ. Մոնակոյում Նապոլեոնի համաշխարհային Հանրության կողմից արժանացել է «Նապոլեոնյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ» կոչման: