ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Բրատիսլավայում ստորագրվելիք փաստաթուղթ սեղանի վրա չկա։ Այսօր Աժ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Բրատիսլավայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայանալիք հանդիպմանը նոր փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին հարցին։
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցը փորձնական քայլ էր. Արցախի ԱԳՆ
«Ասեմ, որ քննարկվող փաստաթուղթ սեղանին չկա։ Ինչո՞ւ չկա։ Որովհետև, մենք նախ պետք է հասկանանք քննարկվող հարցերի ամպլիտուդը։ Մենք ասել ենք, որ Մադրիդյան սկզբունքների շուրջ մեր պարզաբանումները պետք է ստանանք։ Իհարկե, այդ պրոցեսն ընթանում է, բայց մենք դեռևս չենք ստացել Մադրիդյան սկզբունքների մասին պարզաբանումներ։ Կարևոր է ոչ միայն այդ պարզաբանումները ստանալը, այլև այդ պատկերացումների շուրջ ընդհանուր համաձայնության գալը` որ մենք այս բաժակին նայելով նույն առարկան ենք տեսնում»,– ասաց Փաշինյանը։
Մնացականյան–Մամեդյարով հանդիպման օրը հայտնի է. ԱԳՆ
Ինչ վերաբերում է Արցախի հարցի կարգավորմանը, ՀՀ վարչապետը շեշտեց, որ անցնող մեկուկես տարում Հայաստանն ու Արցախը ձևակերպել են իրենց ասելիքն այդ հարցի մասին և արձանագրել, որ Հայաստանի ու Արցախի տեսակետները 100 տոկոսով նույնական են։
Փաշինյանը նաև նշեց, որ շատ բանաձևեր, որոնք առաջարկում է հայկական կողմը, համանախագահող երկրները կամ նրանց մի մասն ընդունելի են համարել։
Հիշեցնենք` ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում Բրատիսլավայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: