ԱՄՆ–ն պայքարում է ինտերնետի անկախության համար և հաղթում

Փարիզը, լինելով Եվրամիության առաջնորդներից մեկը, Վաշինգտոնի հետ հնարավոր առևտրային պատերազմում իր ազգային շահերը պաշտպանելու համար մտադիր է օգտագործել միության հզորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հետաքննությունների դաշնային բյուրոն համարում է, որ Ռուսաստանում մշակված բոլոր բջջային հավելվածները կարող են «պոտենցիալ հակահետախուզական սպառնալիք» պարունակել։ Հայտարարության համար առիթ է դարձել ամերիկյան սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերի ելույթը, որը դեռ մի քանի ամիս առաջ մտահոգություն է հայտնել ռուսական Wireless Lab–ի ստեղծած և այս տարի շատ հայտնի դարձած FaceApp հավելվածի առիթով։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

ՀԴԲ–ն նման հետևության է հանգել` հիմնվելով հավելվածի հավաքած տվյալների տեսակի, օգտատերերի համաձայնության և օրինական մեխանիզմների վրա, որոնք հասանելի են Ռուսաստանի տարածքում համապատասխան տեղեկատվություն ստանալու համար։

Բնականաբար, ամերիկացիները հաշվի չեն առնում ընկերության ներկայացուցիչների հավաստիացումներն այն մասին, որ օգտատերերի անձնական տվյալներն ուրիշ ոչ մի տեղ չեն փոխանցվում, լուսանկարների մշակումը հիմնականում տեղի է ունենում «ամպերում», որտեղից դրանք հեռացվում են 48 ժամ անց։

ԱՄՆ–ի կողմից մղվող և օրեցօր թափ հավաքող թվային ու ինտերնետային պատերազմում ռուսական «ճակատը» բոլորովին առաջնահերթ չէ։ Չինաստանի և Huawei–ի վրա ամերիկացիների հարձակումների համեմատ ռուսական ՏՏ հատվածի վրա գրոհները համեմատաբար մեղմ են թվում։

Նույնիսկ ֆրանսիացիների հետ կապված իրավիճակն ավելի սուր է տվյալ պահին։ Երկու օր առաջ հրապարակված ԱՄՆ առևտրային ներկայացուցչի հայտարարությունում փաստում են, որ Փարիզը խտրականություն է դնում ամերիկյան թվային ընկերությունների նկատմամբ։ Դրան ի պատասխան` Վաշինգտոնը կարող է 100 տոկոս տոկոսադրույքով հարկեր սահմանել մինչև 2,4 միլիոն դոլարի ֆրանսիական ապրանքների վրա։ Հիմնական խոչընդոտ է դարձել, այսպես կոչված, Google–ի հարկը, որի մասին օրենքը Ֆրասիայի խորհրդարանն ընդունել է ամռանը։

«Արդեն չեն կարողանում կանգ առնել». փորձագետը` ԱՄՆ–ի հրահրած «վիզային պատերազմի» մասին

Ֆրանսիայի իշխանություններն անմասն չեն մնացել։ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ամերիկյան պատժամիջոցների նախագիծն անթույլատրելի է և հավաստիացրել «ուժեղ պատասխան» տալու` ԵՄ պատրաստակամության մասին։

Ուշագրավ է, որ Փարիզը, լինելով Եվրամիության առաջնորդներից մեկը, Վաշինգտոնի հետ հնարավոր առևտրային պատերազմում իր ազգային շահերը պաշտպանելու համար մտադիր է օգտագործել միության հզորությունը։

Ինտերնետը միշտ իրենից ներկայացրել է Արևմուտքի էությունը` որպես համակարգի, որտեղ համադրվել են քաղաքական ազատությունները և ժողովրդավարությունը, տնտեսական արդյունավետությունը և առաջընթացը։ Համացանցում ցանկացած սահմանափակում ոչ միայն  պիտակավորում էին որպես ավտորիտարիզմ, այլ նաև ծաղրի ենթարկում` որպես խորը տնտեսական և տեխնոլոգիական հետամնացության դրսևորում։ Ժամանակին նույնիսկ «հյուսիսկորեական ինտերնետի 28 կայքերը» թեմայով անեկդոտներ էին պտտվում։

Հոբելյան` մեռած ուղեղով. արդյո՞ք Ռուսաստանը կշահի ՆԱՏՕ–ի խժդժություններից

Այժմ մասնագետները գնահատում են Իրանի թարմ փորձի դրական և բացասական կողմերը, որտեղ նոյեմբերին զանգվածային անկարգությունների ժամանակ շաբաթվա ընթացքում անջատվել է գլոբալ ցանցը։ Ազգային տնտեսությունը, իշխանությունների գնահատականներով, կրել է 10,8 տրիլիոն ռիալի վնաս (մոտ 90 միլիոն դոլար)։ Հասկանալի է, որ քաղաքացիները հիացած չեն եղել, որ իրենց զրկել են սովորական ռեսուրսներից օգտվելու հնարավորությունից, ներառյալ մեսենջերները։ Բայց երկրի գործունեության համար կենսականորեն կարևոր ծառայությունները և տեղի կայքերը շարունակել են աշխատել։

Ի՞նչ է կատարվում «Հյուսիսային հոսք-2»–ի վերջին հատվածում. ԱՄՆ–ն ուզում է տապալել նախագիծը

Գրեթե ամեն օր նորություններ են ստացվում Ռունետի անկախացման մասին։ Դեկտեմբերի 2–ին Վլադիմիր Պուտինն օրենքներ է ստորագրել անձնական տվյալները պահպանելու պահանջները խախտելու համար պատիժը խստացնելու և վաճառվող գաջեթների վրա պարտադիր կերպով ռուսական ծրագրային ապահովում տեղադրելու մասին։

Ընդ որում, Կրեմլը այդ քայլերն անվանել է հակամենաշնորհային գործունեություն` ի պատասխան մեղադրանքների, որ Ռուսաստանը դրանով մեկուսանում է համացանցում։

Մոսկվայի կարծիքով` Ռուսաստանն ուղղակի պաշտպանում է իր տեխնոլոգիական ընկերությունները արտասահմանյան ընկերությունների անբարեխիղճ մրցակցությունից։

Ինչո՞ւ են Ռուսաստանը սպառնալիք համարում ՆԱՏՕ–ի համար. պարզաբանում է փորձագետը

Ստեղծված իրավիճակում ԱՄՆ–ի խնդիրն այն է, որ նա փորձում է միաժամանակ երկու հարց լուծել` պահել գլոբալ ցանցի վերահսկողության լծակները և թուլացնել չափազանց շատ ուժեղացած արտասահմանյան մրցակիցներին։ Կարևոր չէ` խոսքը չինական ՏՏ հսկայի մասին է, թե կիբեռհարձակումներից պաշտպանության համակարգեր մշակող ռուսական ընկերությունների։

Վատն այն է, որ այդ խնդիրները հակասում են միմյանց, պահանջում սկզբունքորեն տարբեր մոտեցումներ։ Դրանց միաժամանակյա կիրառումը, բնականաբար, նվազեցնում է ընդհանուր արդյունավետությունը։ Իսկ տասնյակ ուղղություններով զուգահեռ «մարտական գործողություններ» վարելն ավելի է թուլացնում ԱՄՆ–ի ուժերը` ապահովելով ցանկալիին հակառակ արդյունք։