Երևանում Opel Vectra –ն բախվել է շտապօգնության մեքենային

Մինչ փրկարարների ժամանելը, քաղաքացիները շտապօգնության մեքենայում գտնվող հիվանդին տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում Opel Vectra մակնիշի ավտոմեքենան բախվել է շտապօգնության ծառայության մեքենային: Առկա է եղել գազի արտահոսք: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Ողբերգական դեպք Երևանում. երիտասարդը կիսակառույցի 8–րդ հարկից ընկել է ու մահացել

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին, ժամը 23:00-ին։ Օգնության են հասել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Փրկարարները հոսանքազրկել են Opel Vectra մակնիշի ավտոմեքենան, իսկ շտապօգնության մեքենայում գտնվող հիվանդը քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Երևանում երիտասարդը պարանով կախվել է տան աստիճանահարթակից