Յուրի Խաչատուրովի պաշտպանի ինքնազգացողությունը վատացավ դատական նիստի ժամանակ

Փաստաբանը չցանկացավ, որ շտապօգնություն հրավիրեն, բայց նրան դահլիճից դուրս բերեցին թևանցուկ արած։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր մեկնարկելուց քիչ անց ընդմիջվեց, որովհետև ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինքնազգացողությունը հանկարծ վատացավ։

Դատավոր Աննա Դանիբեկյանն առաջարկեց շտապօգնություն հրավիրել, բայց Պողոսյանն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Նրան թևանցուկ արած դուրս բերեցին դատարանի դահլիճից։

Նշենք, որ փաստաբանն այդ պահին միջնորդություն էր ներկայացնում։

Յուրի Խաչատուրովի պաշտպանի ինքնազգացողությունը վատացավ դատական նիստի ժամանակ

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր «Մարտի 1»-ի գործի առանձնացված մասով դատական հերթական նիստը: Գործով անցնում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՀԱՊԿ նախկին նախագահ Յուրի Խաչատուրովը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով (այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը):