Շուտով շուկա կարող է մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն. Տաթևիկ Ռևազյան

Ավիաընկերությունն արդեն հայտնել է, որ ամառային սեզոնից պատրաստվում է չվերթեր իրականացնել 13 ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Նոր ավիաընկերությունը շուկա մուտք գործելու հայտ է ներկայացրել։ Այսօր ԱԺ–ում այս մասին ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝  ներկայացնելով «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրինագիծը։

«Ավիաընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ամառային սեզոնից պատրաստվում են իրականացնել 13 ուղղությամբ չվերթեր։ Շաբաթական իրականացվելու է 41 չվերթ, այսինքն՝ ավիաընկերությունը տարվա ընթացքում ունենալու է 388 հազար նստատեղ։ Միաժամանակ, ավիաընկերությունը տեղեկացրել է, որ մոտակա ամիսների ընթացքում կբացի ավելի քան 200 աշխատատեղ», - նա։

Ռևազյանի խոսքով` տեղական փոխադրողի հայտ ներկայացրած ընկերության հետ քննարկվել է «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, նրանք ողջունել են շուկայում մրցակցության խթանմանն ուղղված քայլերը։

«Արմենիա» ավիաընկերությունն Անապա–Երևան ուղիղ չվերթ կգործարկի

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարը նշեց նաև, որ իրենք ավիաընկերություններից պահանջում են արտոնություն ստանալիս իրականացնել իրենց չվերթերը ողջ տարվա ընթացքում:

«Տարոն-Ավիան» դադարեցնում է գործունեությունը Հայաստանում

«Գաղափարն այն է, որ մենք խթանում ենք նոր ուղղություններ, որոնք չեն սպասարկվել վերջին 12 ամիսների ընթացքում: Մեր նպատակն է, որ նոր ուղղություններ սպասարկող ավիաընկերությունները, որոնք պետությունից ստացել են արտոնություն, սեզոնայնությունից ելնելով՝ ժամանակավորապես չփակեն այդ ուղղությունները»:

«Ախպեր ջան, մի վախի. ես քո հետ եմ թռնում». ինչպես մի կատակն աստղ դարձրեց օդաչու Մկրտչյանին

Արտոնությունը տրվում է 3 տարի ժամկետով՝ ևս երկու տարի երկարաձգելու հնարավորությամբ: Նշենք, որ օրինագծով առաջարկվում է նաև օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց:

Հայաստանից հնարավոր կլինի Հռոմ, Միլան, Բեռլին կամ Մյունխեն հասնել միջինը 35 եվրոյով