Պատահար Երևանում. բախվել են գնացքն ու ավտոմեքենան. կա տուժած

Բախման հետևանքով տուժել է ավտոմեքենայի ուղևորը, որին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքը բախվել է մի ավտոմեքենայի, որի ուղևորին հիվանդանոց են տեղափոխել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ողբերգական դեպք Արագածոտնում. գնացքի տակ ընկած հովիվը մահացել է

«911» ծառայությունն այս մասին ահազանգ է ստացել դեկտեմբերի 3-ին, ժամը 00:50-ին։

«Ավտոմեքենայի ուղևորը վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել «Աստղիկ» բժշկական կենտրոն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Թունավորման նոր դեպք Հայաստանում. մայրը 2 երեխաների հետ հիվանդանոցում է

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կարգավարի հետ։ Նա տեղեկացրել է, որ փրկարարների օգնության կարիքը չկա:

Իջևանում երիտասարդ աղջիկ է մահացել