Սա երեխայի ջնջխված մատների ռենտգեն նկարն է. Արսեն Թորոսյանը դիմել է ծնողներին

ՀՀ առողջապահության նախարարը հորդորում է երեխաների հետ խոսել պայթուցիկների վտանգի մասին, քանի որ տարեկան 10-15 երեխա դրանց պատճառով զրկվում է մատներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր մանկական միկրովիրաբույժ գործընկերներից ահազանգ է ստացել, որ նորից սկսել են արձանագրվել երեխաների մատների և ձեռքերի ջնջխման և անդամահատման դեպքեր` փոքրիկների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու պատճառով։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում` նշելով, որ Նոր տարին ուրախությունից բացի, որոշ ընտանիքներին դժբախտություն է բերում հենց այդ սարքերն օգտագործելու հետևանքով։

Հանուն առողջության. նախարար Թորոսյանի կասկածներն ու առաջարկները. ինչ է նախատեսում փաթեթը

«Տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատների հենց միայն դրանց պատճառով:

Մինչև մենք օրենսդրական մակարդակով կկանոնակարգենք կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը, կոչ եմ անում և խնդրում եմ բոլոր ծնողներին պարզապես ՉԳՆԵԼ որևէ պայթուցիկ սարք իրենց երեխաների համար, ինչպես նաև խոսել իրենց երեխաների հետ դրանց վտանգների մասին: Նույնը խնդրում եմ անել նաև դպրոցների մանկավարժական կոլեկտիվներին»,– գրել է նա:

«Գարդասիլից» սկսել են չվախենալ. 2019 թվականին շուրջ 50 հազար մարդ է պատվաստվել

Թորոսյանը վստահեցնում է, որ Ամանորն ուրախ կանցնի նաև առանց մեր երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր պայթուցիկների:

«Հազիվ էի ինձ զսպում, որ այդ ծնողներին գտնելուց հետո չապտակեմ»․ Տիգրանուհի Կարապետյան

Նախարարը հետգրության մեջ նշել է, որ նկարում երեխայի ջնջխված մատների ռենտգեն նկարն է: Իրական նկարը չի տեղադրել, որովհետև ահասարսուռ կադր է: