Վարորդները պետք է զգույշ լինեն. ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ե՞րբ կդադարեն տեղումները. եղանակի տեսություն

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Ալագյազ-Արթիկ, Ծիլքար-Գեղարոտ, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհ-ները, Շիրակի մարզի ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը:

Սարավան-«Զանգեր» և Երևան-Սևան ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Երևանում «Գազելների» վարորդների մոտից դանակներ են հայտնաբերվել. տեսանյութ

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված մոտ 230 բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Խցանումները կնվազե՞ն. նոր նախագծով վարորդը կտուգանվի, եթե վթարված մեքենան չհանի ճանապարհից