ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք նշանակումներ է արել, այդ թվում` երկու դեսպանի

Հայտնի են Բահրեյնի Թագավորությունում և Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների անունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik.Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ նշանակելով նոր դեսպաններ, վարչության պետեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայք էջից։

Հայկական ևս մեկ պատվիրակություն կմեկնի Ադրբեջան

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը, համատեղության կարգով, նշանակվել է Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի):

Թունիսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան):

ՀՀ նախագահը նշանակումներ է արել նաև Զինված Ուժերում։

Օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցի մեկ մարմնամարզիկ

Արմեն Առստամյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ:

Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ: