Հայկական ևս մեկ պատվիրակություն կմեկնի Ադրբեջան

Մեր պատվիրակությունը Բաքվում կմասնակցի Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն որոշմամբ դեկտեմբերի 4-7-ը հայկական ևս մեկ պատվիրակություն կմեկնի Բաքու: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայք էջը։

Փոխզիջման հնարավորություններ կան. Լավրովը` Ղարաբաղյան հակամարտության մասին

Հայկական պատվիրակության կազմում կլինեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նույն նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը:

Դեկտեմբերի 4-7-ը Բաքվում տեղի է ունենալու Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանը, ինչպես նաև կառույցի 20-ամյակին նվիրված ժողովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-21-ը տեղի էր ունեցել հայ և ադրբեջանցի լրագրողական խմբերի փոխադարձ այցեր. Հայաստանի և Արցախի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել էին Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:

«Անկասկած կաջակցենք». Զախարովան` հայերին ու ադրբեջանցիներին խաղաղության պատրաստելու մասին

Ավելի վաղ՝ 2017-ի սեպտեմբերի 22-ին, Ադրբեջան էին այցելել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Բաքվում նրանք մասնակցել էին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսին: