ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի սահմանին

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիսարևելյան ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ի՞նչ են քննարկելու Մնացականյանն ու Մամեդյարովը. նախարարը մանրամասներ է հայտնել

Դիտարկումը կկայանա Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):

Ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ–ի ուշադրության կենտրոնում է. Լավրովը Բաքու է մեկնում