ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից` նշելով, որ նամակագիրը կարող է լինել որպես հայ ներկայացող ադրբեջանցի։
Ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի ու Ղարաբաղի համար. Լավրով
«Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից, միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ խնդիրներին առնչվելու դեպքում, հետադարձ կապ հաստատել migri@sns.am էլեկտրոնային հասցեի միջոցով»,–ասված է հաղորդագրության մեջ:
Փոխզիջման հնարավորություններ կան. Լավրովը` Ղարաբաղյան հակամարտության մասին
ԱԾ–ն նաև տեղեկացնում է, որ հայ օգտատերերին համացանցում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից զերծ պահելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում և Facebook սոցիալական ցանցում հրապարակվում է սոցիալական կոչ պարունակող հետևյալ լուսանկարը: