Ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ՀՀ-ի ու ԼՂ-ի բնակչության համար. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ մարդկանց, այդ թվում`լրագրողների շփումները կարևոր են ղարաբաղյան հակամարտության լուծման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվան Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնում է՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության պահպանման անհրաժեշտությունը: Այս մասին Բաքվում ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Փոխզիջման հնարավորություններ կան. Լավրովը` Ղարաբաղյան հակամարտության մասին

Նոյեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության նեղ շրջանակով կայացած նիստում կազմակերպության երկրներին կոչ էր արել Ադրբեջանին զենք չվաճառել հավանական սրացումը կանխելու համար։

Լավրովի խոսքով` ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ ռազմական գործընկերության կարևոր ոլորտներից է։

«Մենք այդ համագործակցությունը զարգացնում ենք բացարձակ թափանցիկ, միջազգային իրավունքի նորմերին, Ռուսաստանի և Ադրբեջանի օրենսդրություններին համապատասխան և ամբողջությամբ հաշվի առնելով այն հավասարակշռությունը, որը ստեղծվել է տարածաշրջանում, ինչ կարևոր է, որպեսզի այստեղ պահպանվի կայունությունը», – նշեց Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը լրագրողների խնդրանքով  խոսեց նաև Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ–ների ներկայացուցիչների համատեղ այցերի արդյունավետության մասին` նշելով, որ նման նախաձեռնությունները կարևոր են, իսկ Ռուսաստանն այդ հանդիպման նախաձեռնողներից մեկն է։

Ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ–ի ուշադրության կենտրոնում է. Լավրովը Բաքու է մեկնում

Լավրովը կարծում է, որ շփումներ է պետք  հաստատել նաև այլ ուղղություններով։ Դա վերաբերում է զոհվածների, ձերբակալվածների հետ կապված որոշումներին և խնդիրներին։

«Ցանկացած որոշում պետք է ընդունեն այն մարդիկ, որոնք ապրում են և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում։ Որքան մարդիկ ավելի սերտ շփվեն  միմյանց հետ, այդքան ավելի օբյեկտիվ լրագրողները կլուսաբանեն այն, ինչ տեղի է ունենում շփման գծի երկու կողմերում, այդքան ավելի հեշտ, այդքան կայուն կլինեն պայմանավորվածությունները, որոնց մտադիր ենք հասնել», – ընդգծել է Լավրովը։

Քանի՞ կրակոց է Ադրբեջանն արձակել 7 օրում. ՊՆ–ն հերթական ամփոփագիրն է հրապարակել

Ռուսաստանի արտգործնախարարը հանդես է գալիս հօգուտ ղարաբաղյան համայնքների միջև որոշակի փուլում առկա շփման վերականգնման։

Արդյունքում, նրա խոսքով, Ղարաբաղի ամբողջ բնակչությունը պետք է կողմնորոշվի` ինչպես շարունակի ապրել։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 17-21–ը հայ լրագրողները (երկուսը` Հայաստանից, մեկը` Արցախից) այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանցի լրագրողները` Հայաստան և Արցախ։ Ծրագիրը նախապատրաստել և համակարգել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը` հակամարտության երեք կողմերի համապատասխան գերատեսչությունների աջակցությամբ։