ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, խոր ցավով տեղեկացա Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհերի և վիրավորների մասին:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ու Արցախի արտգործնախարարներին
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքների անդամներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ արագ ապաքինում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք`դեկտեմբերի 1-ին ՌԴ Անդրբայկալյան երկրամասի Սրետենսկի շրջանում ավտոբուսն ընկել էր Կուենգա գետով անցնող կամրջից։ Ողբերգական պատահարի հետևանքով 19 մարդ մահացել էր, 6-ը` հոսպիտալացվել։