Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ու Արցախի արտգործնախարարներին

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ԼՂ կարգավորման գործընթացում առկա զարգացումների շուրջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ՝ Զոհրաբ Մնացականյանին և Մասիս Մայիլյանին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Ի՞նչ են քննարկելու Մնացականյանն ու Մամեդյարովը. նախարարը մանրամասներ է հայտնել

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի՝ այդ համատեքստում կարևորելով նմանօրինակ պարբերական հանդիպումների անցկացումն ինչպես իրականացված համատեղ աշխատանքն ամփոփելու, այնպես էլ հետագա անելիքները նախանշելու առումով:

Հայաստանն ունի իր օրակարգը. Մնացականյանը` Ադրբեջանում ընթացող քաղաքական պրոցեսների մասին

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ԼՂ կարգավորման գործընթացում առկա զարգացումների շուրջ:

Վարչապետն առանձնահատուկ կարևորել է Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների ներգրավումը խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես վերջինիս արդյունավետության բարձրացման գործուն միջոց:

Մնացականյան–Մամեդյարով հանդիպման օրը հայտնի է. ԱԳՆ

Անդրադարձ է կատարվել նաև Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում նախատեսվող միջոցառումներին և հանդիպումներին: