ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Հայկ Մարությանի կարգադրությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը։ Պողոսյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը»,–գրել է Կարապետյանը ու հավելել, որ Պողոսյանն անկուսակցական է։
Հիշեցնենք` Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը հոկտեմբերի 24-ին Facebook-ում գրել էր, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել քաղաքապետին։
Նա հայտնել էր, որ պաշտոնը թողնելու որոշումը քաղաքական դրդապատճառ չունի և բացառապես անձնական որոշում է։
Աբգարյան. «Վիկտոր Մնացականյանի հրաժարականը կորուստ է Կենտրոն վարչական շրջանի համար»