ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Այսօր Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել մոտ 30 տարեկան մի կին իր անչափահաս աղջկա ու տղայի հետ, որը երկու տարեկան է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` բուժհաստատությունում պարզվել է, որ նրանք թունավորվել են գազի արտահոսքից։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաստատեցին, որ այդ մասին ահազանգ ստացել են, բայց մանրամասներ չհայտնեցին։
Բուժհաստատություն են ժամանել իրավապահ մարմինների ծառայողներ, որոնք պետք է պարզեն կատարվածի մանրամասները։
Մեր տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Դանակահարություն Վանաձորում. դանակահարվածները հայր ու որդի են, կասկածյալը` նրանց ազգականը