Պայթյուն Հալեպում. ռուսաստանցի զինծառայողներ են տուժել

Միջադեպը տեղի է ունեցել սիրիական Հալեպի Քորան բնակավայրից 1.5 կմ հեռավորության վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Սիրիայում ռուսական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի ուղեկցման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ՊՆ–ին։

«Այժմ ավելի հանգիստ է». ինչպես են հայ սակրավորները օգնում Հալեպի բնակիչներին

Ավելի վաղ թուրք–սիրիական սահմանի սիրիական կողմում «Խաղաղության աղբյուր» գործողությունների գոտուց դուրս ռուսական ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ էին մտցվել։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հալեպի Քորան բնակավայրից 1.5 կմ դեպի արևմուտք։

Պայթյունի հետևանքով 3 ռուսաստանցի զինվորական է տուժել։ Աղբյուրի համաձայն, զինվորականները վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Ռուսաստանը Սիրիայի հյուսիս լրացուցիչ շուրջ 300 մարդ և 20 նոր զրահամեքենա է ուղարկել։

Պայթյուն Սիրիայի թուրքական բազայում․ կան զոհեր ու վիրավորներ