«Կանխակալ են». Թրամփի շտաբը հրաժարվել է հավատարմագրել Bloomberg գործակալությանը

Միլիարդատեր Բլումբերգը Թրամփի հետ նախագահական մրցավազքի մեջ է մտել, սակայն քաղաքական գործչի վարկանիշը դեռ զգալիորեն զիջում է հակառակորդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Երկրորդ ժամկետին իր թեկնածությունն առաջադրած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը որոշել է մերժել Bloomberg News խոշորագույն լրատվական գործակալության լրագրողների հավատարմագրումը` այդ քայլը բացատրելով տվյալ ԶԼՄ–ի կանխակալ լինելով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Bloomberg. Հայաստանը ամենաառողջ երկրների ցանկում 79-րդ տեղում է

Bloomberg–ը հայազգի միլիարդատիրոջը ներառել է ամենահարուստ մարդկանց ցուցակում

Bloomberg News գործակալության սեփականատեր, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը անցած հանգստյան օրերին Թրափի հետ նախընտրական մրցապայքարի մեջ է մտել, սակայն քաղաքական գործչի վարկանիշը դեռ զգալիորեն զիջում է մրցակցի վարկանիշին։

Թրամփի շտաբը Bloomberg News գործակալության ներկայացուցիչներին այլևս չի հավատարմագրելու հանրահավաքներին և այլ միջոցառումներին, քանի որ գործակալությունը հրաժարվել է իր սեփականատիրոջ գործունեության հետ կապված հետաքննություն անցկացնել։

Bloomberg. Արցախը համալրել է անկախության համար մղվող խոշոր հակամարտությունների հնգյակը

«Թրամփի շտաբի այս քաղաքականությունն անփոփոխ է, քանի դեռ Bloomberg News–ն իր որոշումը չի փոխել»,–գրված է հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին։