Երգչուհին Ռուսաստանի օրհներգի բառերը շփոթել է և խայտառակ եղել. տեսանյութ

Մինչև 18 տարեկանների ձյուդոյի Ռուսաստանի առաջնությանը մերձմոսկովյան Դմիտրովում անհարմար իրավիճակ է ստեղծվել Ռուսաստանի օրհներգի կատարման ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Երգչուհի Տամարա Չերեպովսկայան Ռուսաստանի օրհներգի բառերը շփոթել է Դմիտրովում անցկացվող պատանեկան ձյուդոյի Ռուսաստանի առաջնության ժամանակ։ Տեսանյութը հայտնվել է  Twitter–ի օգտատեր Դմիտրի Բլիննիկովի էջում։

​«Ռուսաստան` մեր հզոր Ռուսաստան»(«Россия — державная наша Россия»)։ Այս բառերով է սկսել օրհներգը Չերեպովսկայան (Իրականում օրհներգն այս բառերով է սկսվում` «Россия — священная наша держава, Россия — любимая наша страна»,–խմբ.)։ Տրիբունաներում հանդիսատեսը սկսել է ծիծաղել, իսկ սոցցանցերում երգչուհուն քննադատել են։

«Հարբեցողության օրհներգ». թողարկվել է Միշա Գալուստյանի և Ռևայի տեսահոլովակը․ տեսանյութ

Օգտատերերից շատերը Չերեպովսկայայի ելույթը խայտառակություն են անվանել։ «Հուսով եմ` նրան հեռացրել են աշխատանքից», «Նա է երգում, բայց ես եմ ամաչում», «Ինչպե՞ս նա մոռացավ։ Դա պետք է իմանա յուրաքանչյուրը»,–գրել են նրանք։

Մերկելն աթոռին նստած է լսել Գերմանիայի և Դանիայի օրհներգերը. տեսանյութ

Չերեպովսկայան գնչուական երգերի կատարող է։ Նա աշխատում է «Ռոմեն» թատրոնում։