Երևանում Volkswagen-ի վարորդը բախվել է ծառին, ապա էլեկտրասյանը. կան տուժածներ

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Նաիրի» բժշկական կենտրոններ:
Sputnik

ԵՐԵՎԱն, 2 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Աբրահամյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Պռոշյան փողոցում բախվել է ծառին, այնուհետև դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Երևանում երիտասարդ տղամարդը հրազենային վնասվածք է ստացել

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա մեկին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մեկին էլ՝ «Նաիրի» բժշկական կենտրոններ:

Վրաերթ Տիգրան Մեծի պողոտայում. բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածի կյանքը

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է ուղևորի ինքնությունը:

Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: