«Վաստակեցինք կարևոր 3 միավոր». Մխիթարյանն արդեն իտալերեն է խոսում. տեսանյութ

Հայտնի ֆուտբոլիսն արդեն տիրապետում է նաև իտալերենին: Մինչ այս նա 6 լեզվով էր խոսում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Վերոնայի» հետ խաղում տարած հաղթանակի մասին խոսել է իտալերենով:

«Իտալացիները խառնվածքով նման են հայերին. այստեղ հիանալի է». Հենրիխ Մխիթարյան

«Երկու ամիսը երկար ժամանակ էր: Կարծում եմ` կարևոր էր  այս հաղթանակը: Թեպետ լավ չխաղացինք, սակայն վաստակեցինք կարևոր 3 միավոր»,-ասել է Մխիթարյանը և հավելել, որ հիմա իրեն լավ է զգում, և ֆուտբոլը շատ էր կարոտել:

Մխիթարյանի խոսքով` թիմում շատ ֆուտբոլիստներ նորեկ են, մրցաշրջանն էլ դեռևս նոր է մեկնարկել: Թիմը պետք է ամեն ինչ անի հաղթանակի հասնելու համար:

Իտալիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ռոման» արտագնա խաղում հյուրընկալվեց «Վերոնային» և առավելության հասավ 3։1 հաշվով:

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» արտագնա խաղում գոլի հեղինակ է դարձել. տեսանյութ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին, իսկ ավելացված րոպեին խփեց «գայլերի» երրորդ գնդակը:

Մխիթարյանի հետ ու առանց նրա, որն է խնդիրը. Ռոման Բերեզովսկին` ազգային հավաքականի մասին

Այս հաղթանակից հետո «Ռոման» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 28 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Մինչ այս Մխիթարյանը տիրապետում էր 6` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պորտուգալերեն լեզուների: