Մնացականյան–Մամեդյարով հանդիպման օրը հայտնի է. ԱԳՆ

Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում»,–նշված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ երկու երկրների արտգործնախարարի հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ։

Նախարարը դրական է գնահատում լրագրողների այցն Ադրբեջան. ովքե՞ր կգնան հաջորդ փուլում

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը վերջին անգամ հանդիպել էին սեպտեմբերի 24–ին Նյու Յորքում: