Ինչու են ՀԿԵ մեքենավարները մեկնել Ռուսաստան

Երևանի և Գյումրիի լոկոմոտիվային դեպոները ներկայացնող 2-ական մեքենավարները մեկնել են Պենզա և Ուֆա քաղաքներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լոկոմոտիվային բրիգադների մեքենավարները դեկտեմբերի 1-ին գործուղվել են Ռուսական երկաթուղիների Կույբիշևի երկաթուղի: Այս մասին հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

ՀԿԵ–ն գործադուլ արած մեքենավարներին ներում է, բայց վերջին անգամ

Նշվում է, որ Պենզա և Ուֆա են մեկնել Երևանի և Գյումրիի լոկոմոտիվային դեպոները ներկայացնող 2-ական մեքենավարներ:

Նրանք Ռուսաստանի Դաշնությունում կաշխատեն փորձի փոխանակմանն ու աշխատանքի կատարելագործմանն ուղղված ՌԵ և ՀԿԵ համատեղ ծրագրի շրջանակում:

Անցում ամենօրյա գրաֆիկի. Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը արտակարգ ռեժիմով կաշխատի

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: