ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Իտալական «Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփել է «Ռոմայի» երեք գոլերից վերջինը։ Դա եղել է Իտալիայի առաջնության 14–րդ շրջանի` «Վերոնայի» հետ արտագնա խաղում։
«Ռոման» հաղթել է 3։1 հաշվով։ Պաուլու Ֆոնեսկայի թիմում աչքի են ընկել հոլանդացի հարձակվող Ջասթին Կլյուվերտն ու արգենտինացի հարձակվող Դիեգո Պերոտտին։
Մխիթարյանի հետ ու առանց նրա, որն է խնդիրը. Ռոման Բերեզովսկին` ազգային հավաքականի մասին
Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 67–րդ րոպեին ու լրացուցիչ ժամանակի ընթացքում խփել «Ռոմայի» երրորդ գոլը։
Մխիթարյանի վերադարձը և «Ռոմայի» հաղթանակը Ստամբուլում. ՈՒԵՖԱ–ն կպատժի թուրքերին
«Ռոման» 28 միավորով բարելավել է դիրքերը` հայտնվելով առաջնության չորրորդ հորիզոնականում։ «Վերոնան» իններորդ տեղում է։