ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի— Sputnik.Հայաստանը կհետևի այն հայտարարությունների ընթացքին, ըստ որի` Թուրքիան Հայաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագիր է մշակել։ Այս մասին Հորդանանի ԱԳ նախարար Այման Ալ Սաֆադիի հետ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարարը։
Շվեդական Nordic Monitor կայքի հրապարակած փաստաթղթերի հիման վրա` Թուրքիան պլանավորում էր ռազմական գործողություն իրականացնել Հայաստանի դեմ՝ «ALTAY» կոդով։
«Չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հայտարարության իսկությունը։ Դրան առաջինը պետք է արձագանքի Թուրքիան, սակայն ես դեռ որևէ արձագանք չեմ լսել։ Կարիք չկա ասելու, որ, բնականաբար, հարցն իր մեջ լուրջ մտահոգություն է պարունակում, և մենք հետևելու ենք դրա ընթացքին»,–նշեց նախարարը։
Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե հայկական կողմն է ձախողել հայ–թուրքական արձանագրությունների ընթացքը` Մնացականյանը նշեց, որ հենց Թուրքիան է ձախողել այդ արձանագրությունները։ Նախարարի խոսքով` Թուրքիան սպառնում է Հայաստանի անվտանգությանը։
«Թուրքիայի` Հայաստանի հանդեպ սպառնալիքները դրսևորվում են նրա վարած քաղաքականությամբ ու հռետորաբանությամբ։ Այն ամենը, ինչը տեղի է ունենում մեր աչքի առաջ` Թուրքիայի կողմից մեզ հետ հարաբերություններ հաստատելու որևէ քայլի բացակայությունը, ռազմական աջակցությունն Ադրբեջանին, սպառնում է Հայաստանի անվտանգությանը »,–ընդգծեց Մնացականյանը։
Ի՞նչ են քննարկելու Մնացականյանն ու Մամեդյարովը. նախարարը մանրամասներ է հայտնել
Հիշեցնենք, որ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարց էր ուղղել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։ Փայլանը հետաքրքրվել էր` արդյո՞ք թուրքական կողմը պատասխանել է հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու Հայաստանի պատրաստակամության մասին Փաշինյանի հայտարարությանը։
Մնացականյան–Մամեդյարով հանդիպման օրը հայտնի է. ԱԳՆ
Չավուշօղլուն պատասխանել էր, որ Հայաստանի՝ ցյուրիխյան արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելուց, ապա նաև դրանք առ ոչինչ հայտարարելուց հետո երկկողմ հարաբերությունների կարգավորումը ձախողվել է Հայաստանի պատճառով։