ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Մինսկի խումբը փորձում է որևէ ձևաչափ մոգոնել»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայ և ադրբեջանցի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու թեզին և նշել, որ այն բացարձակապես նորություն չէ և նույնիսկ վերջին տասնամյակում մի քանի անգամ այդ ուղղությամբ խոսվել է:
Sputnik
Հակոբյան. «Մինսկի խումբը փորձում է որևէ ձևաչափ մոգոնել»

Ամեն անգամ, երբ իրականում բանակցային գործընթացում որևէ էական տեղաշարժ չի լինում, Մինսկի խումբը փորձում է որևէ ձևաչափ մոգոնել կամ տարբերակ գտնել, որպեսզի ինչ-որ գործընթաց լինի, հետևաբար նման իրավիճակներում որպես փրկօղակ է դիտվում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու թեման: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ի՞նչ են քննարկելու Մնացականյանն ու Մամեդյարովը. նախարարը մանրամասներ է հայտնել

«Այս գործընթացը, ընդհանուր առմամբ, բավականին կասկածելի հեռանկար ունի, որովհետև երբ սահմանում կրակում են, երբ բավականաչափ բարդ տեսլական ունի, ու հայտնի էլ չէ, թե ինչ տեսք կունենա, այդ թեզը մնում է զուտ չինովնիկական, այդ թվում նաև միջազգային շրջանակների երազանքների տիրույթում»,- նշեց նա: 

Հայաստանն ունի իր օրակարգը. Մնացականյանը` Ադրբեջանում ընթացող քաղաքական պրոցեսների մասին

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ մի քանի ամիս առաջ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահների փաստաթղթերում ներդրվել էր այն թեզը, որ հումանիտար ոլորտում լինի համագործակցություն, սահմանին չլինեն կրակոցներ, ինչը նույն համատեքստում է և չունի լուրջ հեռանկար: Ըստ Հակոբյանի` լրագրողների փոխայցելություններն էլ նորություն չեն, և տարօրինակ է, որ վերջին այցի հանգամանքները գաղտնի էին պահվում, ու հանրությունը չգիտեր, թե ովքեր են մեկնելու Բաքու, ովքեր են ժամանելու Երևան: 

Մնացականյան–Մամեդյարով հանդիպման օրը հայտնի է. ԱԳՆ

«Եթե փորձ է արվում ժողովուրդներին մերձեցնել, ապա փոխայցերի գործընթացը չպետք է իրականացվեր գաղտնիության քողի տակ, ինչն, ըստ էության, ֆորմալ բնույթ հաղորդեց այդ նախաձեռնությանը»,- ասաց Հակոբյանը: 

Նրա համոզմամբ՝ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու նամար նախ պետք է հստակեցնել, թե ինչ է նշանակում այդ խաղաղությունը, ինչ է տալու կողմերին, ով է շահելու և ով է տուժելու: 

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների փոխայցելությունները կայացել են նոյեմբերի 17-21-ը։ Հայաստանի և Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանցի լրագրողները՝ Հայաստան և Արցախ:

Ծրագիրը նախապատրաստվել ու կյանքի է կոչվել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համակարգմամբ` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ։